Մշակվել է ավտոմատացված համակարգ` գերարագ ԱԹԿ/ԹԱԿ-երի պարամետրերի չափման համար

Տեղադրվել է` 2017-04-12   /   comments (0)

Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները մի խումբ մշակել է ավտոմատացված համակարգ, որը չափում է գերարագ անալոգաթվային և թվային-անալոգային փոխարկիչների ստատիկ և դինամիկ պարամետրերը (մինչև 800 ՄՀց հաճախություն):

Ծրագրային ապահովման ընդհանուր տեսքը՝ աղմուկի չափում

Անալոգաթվային և թվային-անալոգային միկրոսխեմաները լայնորեն տարածված են ժամանակակից էլեկտրոնային համակարգերում և դրանց առանձնահատկություններից է կախված պատրաստի արտադրանքի որակը, ուստի պարամետրերի ճշգրիտ չափումը շատ կարևոր է:

Քանի որ շուկայում առկա են տարատեսակ միկրոսխեմաներ, որոնք միմյանցից կարող են տարբերվել տվյալների փոխանցման մեթոդով, կոնֆիգուրացիայի տրամաբանությամբ կամ ծրագրավորմամբ, անհրաժեշտ է որ ստուգող-չափիչ համակարգը լինի ճկուն և բազմաֆունկցիոնալ:

Հաշվի առնելով այս ամենը, Երևանի ինժեներների կողմից մշակվել է համակարգ, որը թեստավորման օպերատորին հնարավորություն է տալիս ադապտացնել համակարգը ոստ կոնկրետ պահանջների:

Համակարգը սերտիֆիկացված է և կիրառվում է կիսահաղորդչային տարրերի մշակման և արտադրական գործընթացներում, ինչպես նաև կիրառվող կոմպոնենտների ֆունկցիոնալության ստուգման համար՝ մինչև դրանց ինտեգրումը::

Մեկնաբանություններ (0)

գրել մեկնաբանություն