Մշակվել է ավտոմատացված համակարգ` գերարագ ԱԹԿ/ԹԱԿ-երի պարամետրերի չափման համար
Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները մի խումբ մշակել է ավտոմատացված համակարգ, որը չափում է գերարագ անալոգաթվային և թվային-անալոգային փոխարկիչների ստատիկ և դինամիկ պարամետրերը (մինչև 800 ՄՀց հաճախություն):

Ծրագրային ապահովման ընդհանուր տեսքը՝ աղմուկի չափում
Անալոգաթվային և թվային-անալոգային միկրոսխեմաները լայնորեն տարածված են ժամանակակից էլեկտրոնային համակարգերում և դրանց առանձնահատկություններից է կախված պատրաստի արտադրանքի որակը, ուստի պարամետրերի ճշգրիտ չափումը շատ կարևոր է:
Քանի որ շուկայում առկա են տարատեսակ միկրոսխեմաներ, որոնք միմյանցից կարող են տարբերվել տվյալների փոխանցման մեթոդով, կոնֆիգուրացիայի տրամաբանությամբ կամ ծրագրավորմամբ, անհրաժեշտ է որ ստուգող-չափիչ համակարգը լինի ճկուն և բազմաֆունկցիոնալ:
Հաշվի առնելով այս ամենը, Երևանի ինժեներների կողմից մշակվել է համակարգ, որը թեստավորման օպերատորին հնարավորություն է տալիս ադապտացնել համակարգը ոստ կոնկրետ պահանջների:
Համակարգը սերտիֆիկացված է և կիրառվում է կիսահաղորդչային տարրերի մշակման և արտադրական գործընթացներում, ինչպես նաև կիրառվող կոմպոնենտների ֆունկցիոնալության ստուգման համար՝ մինչև դրանց ինտեգրումը::
Մեկնաբանություններ (0)