Մշակվել է մեքենայի տեղետվական-ժամանցային համակարգի թեստավորման համալիր

Տեղադրվել է` 2019-01-10   /   comments (0)

Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները մշակել են մեքենայի տեղեկատվական-ժամանցային (Ինֆոթեյնմենթ) համակարգի ստուգման և փորձարկման համար նախատեսված համալիր: Համալիրը թույլ է տալիս վարորդին լիովին կենտրոնանալ ճանապարհի վրա և միաժամանակ օգտագործել մեքենայի ինֆոթեյնմենթ հնարավորությունները:

Տեղեկատվական-ժամանցային համակարգը ոչ միայն համալրված է ժամանցային, տեղեկատվական և հաղորդակցական տարբեր միջոցներով (GPS նավիգացիոն համակարգ, հեռուստատեսային համակարգ, DVD, երաժշտական համակարգ) , այլև ընդունակ է զգուշացնել վթարային իրավիճակի մասին: Տարբերակվում են սերիական մուլտիմեդիա-համակարգեր և սարքավորում, որը տեղադրվում է մեքենան ձեռքբերելուց հետո: Մշակված համալիրը հնարավորություն է ընձեռում իրականացնել նման թեստավորումները բավականին ճկուն եւ մատչելի, ինչը և համարվում է համալիրի առանձնահատկությունը:

Ստուգման և փորձարկման համալիրի  հիմնական առավելությունն է՝ ի համաձայն որոշակի պահանջների, ներկառուցված տեղեկատվական համակարգերի (ՆՏՀ) հանգույցների և ենթահամակարգերի թեստավորման հնարավորությունը, ինչպես առանձին, այնպես էլ էլեկտրոնային կառավարման բլոկի կազմի մեջ : Էլեկտրոնային կառավարման բլոկը մշակում է մուտքային ազդանշանները (այդ թվում ՝ տեղեկատվության մուտքագրման սարքերից), և ձևավորում կառավարող ազդեցություններ կատարող սարքերի վրա (այդ թվում՝ ելքային սարքերի): Կառավարման բլոկը, որպես կանոն, բաղկացած է մի քանի մոդուլներից՝ համակարգային, նավիգացիոն, հեռախոսային, Bluetooth: Տեղեկատվության ելքի համար կարող է օգտագործվել լրացուցիչ դիսփլեյ այլ սարքավորումների հետ միասին:

Տեղեկատվական-ժամանցային (Ինֆոթեյնմենթ) համակարգի ստուգման և փորձարկման  համալիրի հիմնական չափորոշիչներն են հուսալիությունն ու ժամանակակից ավտոմեքենաներում դրա հեշտ օգտագործումը: Մշակված համակարգն ունի ինտուիտիվ հասկանալի ինտերֆեյս, իսկ մոդուլային հարթակի ունիվերսալությունը թույլ է  տալիս օգտագործել  համալիրը IVI-ի համար՝ անկախ արտադրողից և մեքենայի տեսակից:

Համալիրը նախատեսում է այնպիսի արձանագրությունների, ինչպիսիք են CAN, LIN, Ethernet, FlexRay, ինչպես նաև համակարգային մակարդակի վրա IVI թեստավորման համար անալոգա-թվային գծերի օգտագործում:

Համակարգը նախատեսված է ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար:

Մեկնաբանություններ (0)

գրել մեկնաբանություն