Մշակվել է օդերևութաբանական ռադիոզոնդ՝ մթնոլորտային պարամետրերի չափման համար
Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները մշակել են օդերևութաբանական ռադիոզոնդ՝ նախատեսված մթնոլորտային տարբեր պարամետրերի չափման համար: Ռադիոզոնդը մարտկոցով աշխատող հաղորդիչ համակարգ է, որը մթնոլորտ է տեղափոխվում օդապարիկի միջոցով և միաժամանակ փոխանցում է չափված պարամետրերը ֆիքսված ընդունիչներին: Մշակված ռադիոզոնդը թույլ է տալիս չափել օդի ջերմաստիճանը, շրջակա օդի հարաբերական խոնավությունը, մթնոլորտային ճնշումը և քամու արագությունը տարբեր բարձրությունների վրա: Ստացված […]
Մշակվել է նոր ավտոմատացված համակարգ՝ միակցման հանգույցների թեստավորման համար
Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները մշակել են թեստավորման ավտոմատացված համակարգ, որը հնարավորություն է տալիս անցկացնել միակցման հանգույցների որակի հսկողություն: Համակարգը նախատեսված է միակցման հանգույցների՝ էլեկտրական սխեմաների հետ համապատասխանության ավտոմատացված վերահսկողության համար, առանձին շղթաների ընդհատման և միակցման բացակայության, ինչպես նաև մեկուսացման դիմադրության համար: Համակարգը համալրված է անխափան էներգամատակարարմամբ՝ ապահովելով վերահսկող-չափիչ սարքավորումների համար սնուցման ցանցում լարվածության աճից համապատասխան […]
Մշակվել է ավտոմատացված համակարգ` գերարագ ԱԹԿ/ԹԱԿ-երի պարամետրերի չափման համար
Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները մի խումբ մշակել է ավտոմատացված համակարգ, որը չափում է գերարագ անալոգաթվային և թվային-անալոգային փոխարկիչների ստատիկ և դինամիկ պարամետրերը (մինչև 800 ՄՀց հաճախություն): Անալոգաթվային և թվային-անալոգային միկրոսխեմաները լայնորեն տարածված են ժամանակակից էլեկտրոնային համակարգերում և դրանց առանձնահատկություններից է կախված պատրաստի արտադրանքի որակը, ուստի պարամետրերի ճշգրիտ չափումը շատ կարևոր է: Քանի որ շուկայում առկա […]
Մշակվել է ռադիոէլեկտրոնային տարրերի թեստավորման ունիվերսալ ավտոմատացված համակարգ
Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները ստեղծել են տարբեր տեսակի և նշանակության ռադիոէլեկտրոնային տարրերի ունիվերսալ թեստավորման համակարգ: Համակարգը նախատեսված է լայն տարածում գտած ակտիվ և պասիվ ռադիոէլեկտրոնային տարրերի (տրանզիստորներ, ստաբիլիտրոններ, տիրիստորներ, դիոդներ, լուսադիոդներ, ռելեները (ինքնանջատիչ), կոնդենսատրոներ, ռեզիստորներ և այլն) պարամետրերի չափման, չափումների արդյունքների ավտոմատ մշակման համար: Արդյունքում լուծվում է անսարք կամ շեղված պարամետրերով ռադիոէլեկտրոնային տարրերի ժամանակին հայտնաբերման […]