Մշակվել է օդերևութաբանական ռադիոզոնդ՝ մթնոլորտային պարամետրերի չափման համար
Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները մշակել են օդերևութաբանական ռադիոզոնդ՝ նախատեսված մթնոլորտային տարբեր պարամետրերի չափման համար: Ռադիոզոնդը մարտկոցով աշխատող հաղորդիչ համակարգ է, որը մթնոլորտ է տեղափոխվում օդապարիկի միջոցով և միաժամանակ փոխանցում է չափված պարամետրերը ֆիքսված ընդունիչներին: Մշակված ռադիոզոնդը թույլ է տալիս չափել օդի ջերմաստիճանը, շրջակա օդի հարաբերական խոնավությունը, մթնոլորտային ճնշումը և քամու արագությունը տարբեր բարձրությունների վրա: Ստացված […]
Մշակվել է բլոկչեյն գրադարան՝ կրիպտոարժույթի միջոցով դրամական փոխանցում կատարելու համար
Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները մշակել են Բլոկչեյն գործիքների հավաքածո, որը թույլ է տալիս կատարել դրամական փոխանցումներ՝ օգտագործելով կրիպտոարժույթը: Բլոկչեյնը տվյալների պահպանման մեթոդ է կամ գործարքների և պայմանագրերի թվային ռեգիստր է, որը կարող է օգտագործվել տրամադրված վարկերի, սեփականության իրավունքի, երթեւեկության խախտումների մասին տվյալների պահպանման համար: Բլոկչեյնի հիմնական առանձնահատկությունն այն է, որ ռեգիստրը տեղակայված է աշխարհի մի քանի […]
Մշակվել է ազդանշանների հաջորդականության գեներացման գրադարան
Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները մշակել են գրադարան, որն ընդունակ է գեներացնել տարբեր տեսակի և hապաղումների՝ ազդանշանների հաջորդականությունը՝ հիմնված ապարատային ապահովման վրա: Որոշ տեսակի խնդիրների համար օգտագործվում են սարքեր՝ նախատեսված իմպուլսային ռեժիմում աշխատելու համար: Դրանց թվում են՝ ռադարների ընդունիչ սարքերը, կիսահաղորդչային հանգույցները և կոմպոնենտները: Սովորական ուժային պարամետրերի (հոսանք, լարում և այլն) ստուգումը բավարար չէ այդ սարքերը բնութագրելու […]
Մշակվել է նոր անալիզատոր՝ ավտոմեքենաների ռադարների ազդանշանների անալիզի համար
Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները մշակել են ազդանշանների անալիզատոր՝ նախատեսված տարատեսակ, մասնավորապես` մեքենաշինական ռադարներով գեներացվող գծային-հաճախականային մոդուլացված ազդանշանների անալիզի համար: Մեքենաշինության արդյունաբերությունը զարգանում է ինքնավար մեքենաների ստեղծման ուղղությամբ, որոնց կարևորագույն բաղադրիչը ռադարներն են, որոնք հնարավորություն են տալիս գնահատել մոտակա օբյեկտների հեռավորությունը և վարորդին զգուշացնող ազդանշան փոխանցել կամ կայացնել որոշում կրիտիկական իրավիճակում, որին վարորդն ինքը հնարավոր է […]
Մշակվել է արբանյակային հաղորդիչով տվյալների հավաքագրման նոր համակարգ
Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների կողմից մշակվել է արբանյակային հաղորդիչով տվյալների հավաքագրման նոր համակարգ: Այն իրենից ներկայացնում է ցածր հզորության ծախսով կառավարման համակարգ (50 մԱժ), որն ընդունելով տարատեսակ տվիչներից չափվող արժեքները, SDR հաղորդչի միջոցով դրանք փոխանցում է տվյալների հավաքագրման կենտրոն՝ հետագա վերլուծության համար: Այսպիսով, տվյալների գրանցման համակարգն օգտագործվում է բազմաթիվ անալոգային և թվային տվիչներից ընդունվող արժեքների […]
Մշակվել է ԳԲՀ սպեկտրի դյուրակիր անալիզատոր «SA1501P»` ազդանշանների գրանցման և վերարտադրման հնարավորությամբ
Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները մշակել են «SA1501P» շարժական անալիզատոր, որի միջոցով հնարավոր է արագ սկանավորել բարձր հաճախականության սպեկտրը և գտնել անհայտ ազդանշանները: Իրական ժամանակում բարձր հաճախականության սպեկտոգրամմայի վերարտադրման շնորհիվ՝ «SA1501P»-ն հայտնաբերում է անկայուն ազդանշանները, որոնք սպեկտրի սովորական անալիզատորների տեսադաշտից դուրս են մնում: «SA1501P»-ն ունի 10 ՄՀց ից մինչև 6 ԳՀց հաճախությունների գրանցման տիրույթ և մինչև […]