Մշակվել է ազդանշանների հաջորդականության գեներացման գրադարան
Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները մշակել են գրադարան, որն ընդունակ է գեներացնել տարբեր տեսակի և hապաղումների՝ ազդանշանների հաջորդականությունը՝ հիմնված ապարատային ապահովման վրա:
Որոշ տեսակի խնդիրների համար օգտագործվում են սարքեր՝ նախատեսված իմպուլսային ռեժիմում աշխատելու համար: Դրանց թվում են՝ ռադարների ընդունիչ սարքերը, կիսահաղորդչային հանգույցները և կոմպոնենտները: Սովորական ուժային պարամետրերի (հոսանք, լարում և այլն) ստուգումը բավարար չէ այդ սարքերը բնութագրելու համար, այդ իսկ պատճառով, առաջանում է այնպիսի մի սարքի անհրաժեշտություն, ինչպիսին է ազդանշանային գեներատորը, որը ստեղծում է իմպուլսային ազդանշաններ և հնարավորություն է տալիս ստուգել վերոնշյալ սարքերը՝ այդ գործող ռեժիմներում:
Մշակված ազդանշանների հաջորդականության գեներատորն օգտագործվում է կիսահաղորդչային սարքերի, ռադարների ընդունիչ սարքերի և ռադիոհաճախականության կոմպոնենտների թեստավորման համար:
Մշակված գրադարանն իրենից ներկայացնում է վիրտուալ գործիքների ամբողջական փաթեթ, որը թույլ է տալիս ձևավորել ազդանշանների հաջորդականությունը, փոփոխել ազդանշանի հաճախականությունը, ձայնագրել և կարդալ ազդանշանային տվյալները ֆայլի մեջ և կատարել ռադարային ազդանշանների իմիտացիա համապատասխան ընդունիչ սարքերի համար:
Օգտագործողին հարմար ինտերֆեյսը, հնարավորություն է ընձեռում օգտագործել գրադարանը ինչպես ձեռքով աշխատելու ռեժիմում՝ որպես ինքնավար սարք, այնպես էլ որպես ենթածրագիր՝ խոշոր ծրագրային ապահովումների կազմում՝ ավտոմատացված թեստավորման համակարգերի, ռադարային ազդանշանների իմիտատորների համար և այլն:
Մեկնաբանություններ (0)