Մշակվել է նոր ավտոմատացված համակարգ՝ միակցման հանգույցների թեստավորման համար

Տեղադրվել է` 2017-05-06   /   comments (0)

Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները մշակել են թեստավորման ավտոմատացված համակարգ, որը հնարավորություն է տալիս անցկացնել միակցման հանգույցների որակի հսկողություն: Համակարգը նախատեսված է միակցման հանգույցների՝ էլեկտրական սխեմաների հետ համապատասխանության ավտոմատացված վերահսկողության համար, առանձին շղթաների ընդհատման և միակցման բացակայության, ինչպես նաև մեկուսացման դիմադրության համար:

Համակարգը համալրված է անխափան էներգամատակարարմամբ՝ ապահովելով վերահսկող-չափիչ սարքավորումների համար սնուցման ցանցում լարվածության աճից  համապատասխան պաշտպանություն: Համակարգը տեղակայված է հատուկ հենակի մեջ՝ արդյունաբերական անիվների վրա՝ հարմարավետ օգտագործման և շենքերում հեշտ տեղաշարժման համար: Համակարգն ունի նաև հենակի մեջ ներկառուցված LCD մոնիտոր արտաշարժ դարակով՝ ստեղնաշարի և մկնիկի համար:

Մշակված համակարգի առավելություններն են` տարբեր պարամետրերի հսկողության միաժամանակյա հնարավորություն, արտադրանքի վերջնական ստուգման ընթացքում արդյունքների ստացման արագացում ճշգրտության հետ համատեղ, ինչպես նաև սարքավորումների համակցման և կարգավորման համար ժամանակի և աշխատանքի նվազեցում, ինչը կարևոր գործոն է թեստավորման ընթացքում:

Համակարգը լայնորեն կիրառվում է այնպիսի ոլորտներում, որտեղ միակցման հանգույցներն օգտագործվում են հաղորդագծի թեստավորման համար տրանսպորտային ոլորտում, ինքնաթիռներում, ուղղաթիռներում, նավերում և այլն:

Մեկնաբանություններ (0)

գրել մեկնաբանություն