Մշակվել է նոր անալիզատոր՝ ավտոմեքենաների ռադարների ազդանշանների անալիզի համար

Տեղադրվել է` 2017-06-08   /   comments (0)

Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները մշակել են ազդանշանների անալիզատոր՝ նախատեսված տարատեսակ, մասնավորապես` մեքենաշինական ռադարներով գեներացվող գծային-հաճախականային մոդուլացված ազդանշանների անալիզի համար:

Մեքենաշինության արդյունաբերությունը զարգանում է ինքնավար մեքենաների ստեղծման ուղղությամբ, որոնց կարևորագույն բաղադրիչը ռադարներն են, որոնք հնարավորություն են տալիս գնահատել մոտակա օբյեկտների հեռավորությունը և վարորդին զգուշացնող ազդանշան փոխանցել կամ կայացնել որոշում կրիտիկական իրավիճակում, որին վարորդն ինքը հնարավոր է և չհասցնի արձագանքել:

Մշակված անալիզատորը կատարում է ընդունվող ռադիոազդանշանների ժամանակային և սպեկտրալ չափումներ: Համակարգի հիմնական առանձնահատկություններն են՝ գրանցած ազդանշանները չափելու հնարավորությունը, ազդանշանի դեմոդուլյացիայի համար չափումների իրականացումը, որն էլ ամբողջական տեղեկատվություն է տալիս ստացված ազդանշանի մասին, օգտագործողի համար հասկանալի ինտերֆեյսը։

Ազդանշանների անալիզատորը օգտագործվում է ինչպես մեքենաշինությամբ, այնպես էլ ռադարների արտադրությամբ զբաղվող ընկերություններում՝ 24 ԳՀց կենտրոնական հաճախությամբ և 30 – 200 ՄՀց թողարկման շերտով ազդանշանների անալիզի համար: Համակարգը ապահովում է մինչև 765 ՄՀց ակնթարթային թողունակման շերտ:

Մեկնաբանություններ (0)

գրել մեկնաբանություն