Մշակվել է բլոկչեյն գրադարան՝ կրիպտոարժույթի միջոցով դրամական փոխանցում կատարելու համար

Տեղադրվել է` 2018-01-22   /   comments (0)

Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները մշակել են Բլոկչեյն գործիքների հավաքածո, որը թույլ է տալիս կատարել դրամական փոխանցումներ՝ օգտագործելով կրիպտոարժույթը:

Բլոկչեյնը տվյալների պահպանման մեթոդ է կամ գործարքների և պայմանագրերի թվային ռեգիստր է, որը կարող է օգտագործվել  տրամադրված վարկերի, սեփականության իրավունքի, երթեւեկության խախտումների մասին տվյալների պահպանման համար: Բլոկչեյնի հիմնական առանձնահատկությունն այն է, որ ռեգիստրը տեղակայված է աշխարհի մի քանի հարյուր եւ նույնիսկ հազարավոր համակարգիչների միջեւ: Այդ ցանցի ցանկացած օգտատեր կարող է ազատ մուտք գործել ռեգիստրի գործող տարբերակին, ինչը դարձնում է այն թափանցիկ բոլոր մասնակիցների համար։

Բլոկչեյնի առանձնահատկությունը կայանում է իր անվտանգության բարձր մակարդակի մեջ, քանի որ բոլոր մասնակիցները տեղեկատվություն են ստանում իրականացված գործարքների մասին իրենց համակարգչում տեղադրված հատուկ ծրագրի միջոցով: Հետեւաբար, նրանցից ոչ մեկը չի կարող խարդախությամբ փոփոխել էլեկտրոնային դրամապանակի գումարը:

Գործիքների հավաքածոն հնարավորություն է տալիս ստեղծել իր սեփական ցանցը՝ Ethereum ցանցի հիման վրա, կապ հաստատել գործող Ethereum և Ethereum Test ցանցերի հետ, ստեղծել խելացի պայմնագրեր, ինչպես նաև Ethereum հաճախորդին տրամադրել լիարժեք աջակցություն ֆունկցիոնալի վերաբերյալ, ներառյալ հոսքը:

Այս տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է կատարել վճարումներ օգտագործված էլեկտրաէներգիայի համար՝ ստեղծելով կապ արտադրողի եւ էներգիայի սպառողի միջեւ: Կամ, մուտք գործելով վճարովի ավտոկայանատեղի, հնարավոր է անմիջապես վճարել կայանման համար, որից հետո ավտոմատ կերպով ստանալ կայանատեղի մուտք գործելու իրավունք:

Գործիքը թույլ է տալիս արգելափակել եւ բացել հաշիվը, դիտել հաշիվների ցանկը, ուղարկել գործարքներ, ստորագրել հաղորդագրություններ: Այն նաեւ թույլ է տալիս ձեռք բերել ադմինիստրատորի տեղեկատվություն, դիտել տվյալների կատալոգները, գտնել Web3 հաճախորդի եւ ցանցային միացման տարբերակը:

Գործիքը  թույլ է տալիս գործարկել և դադարեցնել JSON RPC API վեբ սերվերի – աշխատանքը Web Socket- ի հիման վրա: Հնարավոր է նաեւ ստուգել հաշվի հաշվեկշիռը, ստուգել Ethereum ցանցը եւ սինխրոնիզացնել տվյալները:

Մեկնաբանություններ (0)

գրել մեկնաբանություն