Մշակվել է ուսումնական ստենդ «Արդյունաբերական էլեկտրոնիկա»

Տեղադրվել է` 2017-07-18   /   comments (0)

Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների կողմից մշակվել է «Արդյունաբերական էլեկտրոնիկա» ուսումնական ստենդ, որի օգնությամբ ուսումնասիրվում են արդյունաբերական էլեկտրոնիկայում օգտագործվող հիմնական տարրերն ու դրանց նշանակությունը:

Ուսումնական ստենդի միջոցով ուսանողները կարող են փորձարկել այնպիսի էլեկտրոնային կոմպոնենտներ, ինչպիսիք են՝ դիոդը, ստաբիլիտրոնը, դաշտային տրանզիստորը, դինիստորը, երկբևեռ տրանզիստորը, տիրիստորը և այլն:

Ուսումնասիրվող բաղադրիչներն ու սխեմաները ներկայացված են էլեկտրոնային սալիկի և ծրագրային ապահովման դիմային վահանակի վրա, ինչպես նաև ներկայացված են օգտագործողի ձեռնարկում:

Ստենդի առավելություններն են՝ ուսումնասիրվող սխեմաների փորձարկումների իրականացումը, անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը, արտապատկերումն ու պահպանումը աղյուսակի, գրաֆիկի, օսցիլոգրամի և դիագրամի տեսքով, ինչպես նաև` օգտագործողի հարմար ինտերֆեյսը։

Ստենդի առանձնահատկությունը ծրագրային միջավայրի առավել հարմար պայմանների ստեղծումն է, որտեղ ուսանողը հնարավորություն ունի էլեկտրոնային սալիկի վրա ինքնուրույն հավաքելու էլեկտրական սխեմաներ, միացնելու անհրաժեշտ սնուցման աղբյուրներն ու չափիչները:

Նշված ուսումնական ստենդը նախատեսված է ստացած տեսական գիտելիքները լաբորատոր պայմաններում իրական սարքավորումների վրա կիրառելու համար։

Մեկնաբանություններ (0)

գրել մեկնաբանություն