Մշակվել է վարորդին օժանդակող էլեկտրոնային կառավարման բլոկի ժամանակակից թեսթավորման համակարգ

Տեղադրվել է` 2017-10-20   /   comments (0)

Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները մշակել են ժամանակակից համակարգ` վարորդին օժանդակող էլէկտրոնային մոդուլների (ADAS) թեստավորման համար, մասնավորապես, տեսախցիկի վրա հիմնված էլէկտրոնային կառավարման բլոկի (ECU) թեստավորման համար: Համակարգը նախատեսված է վարորդին օժանդակող այնպիսի ժամանակակից համակարգերի թեստավորման համար, ինչպիսիք են երթևակության գոտում մնալուն օժանդակող համակարգի, ավտոկայանմանն օժանդակող համակարգի, երթևեկության նշաննների ճանաչման, հետիոտների ճանաչման համակարգերի, և այլն,:

Վարորդին օժանդակող համակարգերը բաժանվում են երկու խմբի. առաջին խմբի համակարգերը միայն զգուշացնում են վարորդին, երկրորդ խմբի համակարգերը ոչ միայն զգուշացնում են վարորդին, այլև իրենց վրա են վերցնում վերահսկողությունը կրիտիկական իրավիճակներում, երբ վարորդը կարող է չհասցնել անմիջապես արձագանքել ճանապարհին: Համակարգի ունիվերսալությունը կայանում է երկու տեսակի համակարգերի թեստավորման հնարավորության մեջ:

Վարորդին օժանդակող նմանատիպ համակարգերի թեստավորման առանձնահատկությունն այն է, որ դրանք պետք է թեստավորվեն բազմաթիվ կիլոմետրեր, ինչի համար ծախսվում են մեծ գումարներ և ռեսուրսներ: Մշակված համակարգը թույլ է տալիս սիմուլացնել որոշակի միջավայր՝ սկսած ճանապարհային նշաններից, եղանակային պայմաններից, երթևեկության պայմաններից, և այլն, և իրականցնել մարդատար ավտոմեքենաների մոդելների թեստավորում՝ ցուցադրելով իրականին նման պահվածք մեքենայի դինամիկայի միջոցով, դրանով իսկ ապահովելով տվյալների վերահսկողություն շատ ավելի մեծ հուսալիությամբ և վերարտադրողականությամբ, քան իրական փորձարկման կրիչները:

Համակարգի հիմնական առավելություններն են՝ բաց հարթակը, տարբեր մոդելների, ինչպիսիք են Simulink, C կոդ, և այլն, ներմուծման հնարավորությունը, իրականին նման մոդելները և 3D մոդելավորումը:

Համակարգը օգտագործվում է ավտոմոբիլային գործարաններում վարորդներին օժանդակող համակարգի նախագծման սկզբնական փուլերում, ինչպես նաև տեխնիկական համալսարաններում:

 

Մեկնաբանություններ (0)

գրել մեկնաբանություն